Ինչպես արդեն հայտնել էինք, այժմ ընթանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարը: Իր ելույթի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակին:
«Հրադադարի կնքումից 20 տարի անց պատերազմը դեռ չի ավարտվել ո’չ հաղթողի, ո’չ էլ պարտվողի համար: Հաղթողը շատ լավ գիտի հաղթանակի գինը, որը տրվել է կորուստներով: Պարտվողն էլ մոլուցքով է տարված: Իր իսկ կողմից պարտադրված պատերազմում պարտված հարևանը պատերազմ է մղում տեղեկատվական հարթությունում: Տուրք է տալիս ձևին` գումարներ ծախսելով սպառազինության վրա», – նշեց նա, հավելելով, թե պատերազմում հաղթում է ոչ թե փափմուշտը, այլ մարդը:
«Հաղթում են քաղաքացիները, հայրենիքի, երկրի պատասխանատու և հպարտ քաղաքացիները: Այս դահլիճում նստած շատերն են զգացել հաղթանակի բերկրանքը», – ընդգծեց նա: