Կուսակցությունը չպետք է փոխի իր սկզբունքը. Արմեն Աշոտյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանրապետական կուսակցության 15-րդ համագումարում ելույթ ունեցավ նաև Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ իրենց կուսակցության գործունեության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում արտաքին կապերը:

«ՀՀԿ-ն իր կապերը սերտացնելով միջազգային այլ կուսակցությունների հետ` նպատակ ունի ստեղծել պայմաններ՝ ազգային շահի առաջխաղացման համար: Մենք շահագրգիռ ենք, որ Հայստանում գործող քաղաքական ուժերը բռնեն ինտերգրման ճանապարհներ: Դա է  թույլ տալու զարգացնել քաղաքական մշակույթը: Ցավոք, ոչ բոլոր կուսակցություններն են այդպես վարվում», – նշեց նա:

Աշոտյանի խոսքով` միայն անձնապես զարգանալով  կարող ենք զարգացնել պետությունը:

«Մենք պարտավոր ենք զբաղվել կուսակցական գաղափարախոսությամբ: Փոխվում է հասարակությունը և խոսքը միայն սերունդների մասին չէ: Փոխվում են ոչ միայն սերունդները, այլև առհասարակ մարդիկ: Մենք կարծում ենք, որ ժամանակն է, որ կուսակցությունն ավելի գեներացնի կարծիքները և չփոխի իր սկզբունքը: Ինչպես ծառը, որ փոխում է իր տերևները, բայց ոչ արմատները», – հավելեց նա :




Լրահոս