Ռուսաստանում հրդեհից 1 օրում 5 երեխա է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տուլայի և Կալինինգրադի մարզերում երկու հրդեհից 5 երեխա է զոհվել. Интерфакс-ին տեղեկացրել են Ռուսաստանի ԱԳՆ-ից:

Ոստիկանների կարծիքով՝ երկու հրդեհն էլ առաջացել են երեխաների մեղքով:

Տուլայի մարզի Արխանգելսկոյե գյուղում նախօրեին հայտնաբերվել են կնոջ և իր երկու որդիների դիակները: Քննիչները կարծում են, որ երբ մայրը քնած է եղել, երեխաները հրկիզել են իրենց սենյակի գորգը, և երեքն էլ ծխից խեղդամահ են եղել:

Կալինինգրադի մարզի Բիսոկոյե գյուղում երեխաները նույնպես հրկիզում են կազմակերպել: Սկսել է այրվել բազմոցի ծածկը, բնակարանն արագ լցվել է ծխով, որից 3 տղա է զոհվել՝ մեկ տարեկան երեխան և նրա՝ 2 և  3 տարեկան եղբայրները:




Լրահոս