
ՀՀԿ 15-րդ համագումարի ընթացքում ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նոր կազմը:
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը այլևս Գործադիր մարմնի կազմում չէ: Ս. Սարգսյանն այս հանգամանքը բացատրեց նրանով, որ Տիգրան Սարգսյանը շուտով անցնելու է դիվանագիտական աշխատանքի:
Տ. Սարգսյանի փոխարեն ընտրվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Մնացած անդամները մնացին նույնը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 22-ի համարում տեղեկացրել էր, որ Տիգրան Սարգսյանը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա ՀՀԿ Գործադիր Մարմնի կազմից և կանցնի դիվանագիտական աշխատանքի: