ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևն արգելափակելով, Ռուսաստանը փրկել է ոչ միայն Սիրիան, այլև ողջ Մերձավոր Արևելքը, պահպանելով կայունությունն աշխարհում, հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ Դամասկոսում ռուսաստանյան կառավարության նախագահի տեղակալ Դմիտրի Ռոգոզինի հետ հանդիպմանը, տեղեկացնում է РИА Новости-ին:
«Ռուսաստանը, չորրորդ անգամ վետո դնելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևին, փրկել է ոչ միայն Սիրիան, այլև ողջ Մերձավոր Արևելքը, պահպանելով կայունությունն աշխարհում և վերջ դնելով արևմտյան իշխանությանը: Դա հնարավոր դարձավ Պուտինի շնորհիվ: Նրան հաջողվեց վերադարձնել Ռուսաստանին իր տեղն աշխարհում, բայց ներկայումս այն ավելի կարևոր է, քան այն, որն ավելի վաղ զբաղեցնում էր ԽՍՀՄ-նը», – հայտարարել է Ասադը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Չինաստանը հինգշաբթի օգտագործեցին վետոյի իրենց իրավունքը՝ Սիրիայի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևն արգելափակելու համար: Բանաձևի ընդունման դեպքում, այսպես կոչված Սիրիական դոսյեն պետք է փոխանցվեր Մարդու իրավունքների քրեական դատարան: