Վերին Լարսի ամբողջությամբ փակվելու դեպքում կկրկնվի 1990-ականների իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 17-ից Վրաստանի տարածքում գրանցված փլուզման պատճառով փակ է  Վերին Լարսի անցակետը, որի պատճառով Հայաստան ներկրվող ու արտահանվող բեռներով  բեռնատարները սպասողական վիճակում են: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը  armlur.am-ի հետ-ի զրույցում ասաց, որ վրացական կողմը  տեղեկացրել է, որ 15 օրվա ընթացքում կվերականգնեն մայրուղին, սակայն չի բացառվում, որ  մեկ ամսից այն կվերականգնվի:

Ղազարյանի խոսքով`  Վերին Լարսի անցակետի փակ լինելու պատճառով խաթարված է թե արտահանումը, թե ներկրումը:

«Գործարարները փորձում են  այլ երթուղիով բեռները տեղափոխել Հայաստան: Ցավոք, ուկրաինական լաստանավերից օգտվել չի լինում, քանի որ անկայուն է  Ուկրաինայի վիճակը և ռիսկային է  լաստանավերից օգտվելը»,- մանրամասնեց Ղազարյանը:

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահի խոսքով, եթե Վերին Լարսի անցակետը հանկարծ ամբողջությամբ փակվի,  ապա կլինի այն իրավիճակը, որն առկա էր 1990-ականներին, երբ բեռները տեղափոխվում էին միայն նավահանգիստների միջոցով:
Մեր զրուցակցի խոսքով` Հայաստանում գործող  «Ապավեն»-ը խոշոր բեռնափոխադրող ընկերությունն, օրինակ, որոշել է այլընտրանքային եղանակից օգտվել.«Ապրանքները  բեռնարկղերով տեղափոխելու ենք  Փոթի, Փոթիից Նովոռոսիյսկ, պարզապես այս տարբերակից օգտվելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ծախսեր ու ժամանակ»:

Սոնա Դավթյան




Լրահոս