Իրանցի դերասանուհուն 50 հարված է սպառնում Կաննում համբույրի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի խում ուսանողներ կոչ են արել Իրանի դատարանին պատժել դերասանուհի Լեյլա Խաթամիին, որը համբուրել էր Կաննի կինոփառատոնի նախագահ Ժիլ Յակովի այտը:

«Մենք խնդրում ենք պատժել Լեյլա Խաթամիին անպարկեշտ պահվածքի համար, քանի որ գտնում ենք, որ «օտար» տղամարդուն համբուրելով՝ դերասանուհին վիրավորել է հավատացյալների զգացմունքները», – ասվում է կոչում:

Եթե դատարանը որոշի, որ դերասանուհին մեղավոր է, նրան կարող են դատապարտել 50 հարվածի. տեղեկացնում է The Telegraph-ը:

Ավելի վաղ երկրի իշխանությունները հայտարարել էին, որ փառատոնում դերասանուհու պահվածքն անթույլատրելի է և իրանական կանանց վատ լույսի տակ է ներկայացնում:

Ավելին, ԻԻՀ-ի մշակույթի փոխնախարար Հուսեյն Նուշաբադին հայտարարել էր, որ ինքնին Խաթամիի ներկայությունը փառատոնին չի համապատասխանում կրոնական համոզմունքներին:

10303747_652044711553061_8996252080552982880_n




Լրահոս