Էգեյան ծովի հյուսիսային հատվածում՝ Հունաստանի ափերի մոտ, 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ալեքսանդրոպոլիսից 77 կմ, և Աթենքից՝ 300 կմ հեռավորության վրա. հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:
Ցնցումները գրանցվել են նաև Թուրքիայի տարածքում: Ստամբուլում մարդիկ պատերի թեթև ցնցումներ են զգացել 10 վայրկյանի ընթացքում:
Սոցիալական ցանցերում հայտնված տեղեկությունների համաձայն՝ երկրաշարժը զգացել են անգամ Բուլղարիայում: Բնական աղետից հնարավոր կորուստների մասին տվյալներ առայժմ չկան. տեղեկացնում է BBC-ն: