168 ժամ. Ռուբեն Հայրապետյան. Որևէ մեկին խորհուրդ չեմ տա ՀՀԿ-ի հետ սպառնալիքներով խոսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“”ՀՀԿ-ն որևէ մեկից չի վախեում, որ որևէ մեկը կարողանա վտանգ ներկայացնել: Ոչ մեկին խորհուրդ չեմ տա ՀՀԿ-ի հետ սպառնալիքներով խոսել: Որովհետև ով սպառնալիքներով խոսեց, շատ վատ ու միամիտ բան կլինի նրա հետ` բազմաթիվ քաղաքական անհաջողություններ””,- երեկ  թերթի թղթակցի հետ զրույցում ասել է Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը” պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ընդդիմության հետ ԲՀԿ-ի համագործակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին կարող է վտանգ ներկայացնել ՀՀԿ-ի համար: Հարցին էլ, թե ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև առկա լարվածությունը, Ռ. Հայրապետյանը պատասխանել է. “”Հակամարտող կուսակցությունները նախընտրական շրջանում հակասություններ կամ հակամարտություններ ունենում են: Բնական է, որ ընտրությունների ժամանակ յուրաքանչյուր կուսակցություն փորձում է ավելի շատ ձայներ հավաքել””: Ռ.Հայրապետյանը նաև չի բացառել, որ մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ առաջադրելու հետ կապված` ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև լարվածություն լինի: Իսկ ինքը` Ռ.Հայրապետյանը, դեռ հստակ չի որոշել” առաջադրվելո՞ւ է, թե՞ ոչ: “”Ես իմ կարծիքն ասել եմ: Բայց ես նաև ասել եմ, որ անկախ մարդ չեմ, կուսակցական եմ, և իմ կուսակցական ղեկավարները պիտի որոշեն: Ես կարծում եմ, որ չեմ ուզում: Ես այդպես եմ ուզում: Բայց դեռ վերջնական որոշում չեմ կայացրել: Կուսակցությունն ինչ որոշի, այդպես էլ կանեմ»,- ավելացրել է նա: Ի դեպ, ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակի և ՀՀ զինված ուժերի կայացման ու բանա կաշինության գործում ունեցած ներդրման համար Ռ. Հայրապետյանը ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի և հինգ այլ պատգամավորների հետ միասին, երեկ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից պարգևատրվեց  “”ՀՀ զինված ուժեր. 20 տարի”” հոբելյանական մեդալով:  




Լրահոս