
Լավատեղյակ աղբյուրներից «ժողովուրդ»-ին հայտնիէ դարձել, որ օրերս Սերժ Սարգսյանը պատրաստվում է հանդիպել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Շրջանառվող լուրերի համաձայն` չի բացառվում, որ հանդիպումը տեղի ունենա հենց երկուշաբթի, թեև, կախված զարգացումներից, հնարավոր է նաև փոփոխվեն իշխանությունների ծրագրերը: Առայժմ հայտնի չէ` դա կլինի մասնավոր հանդիպում, թե կոալիցիայի նիստ: Ուշագրավն այն է, որ ԲՀԿ-ն միացել է ՀՅԴ և “”ժառանգություն”” կուսակցությունների`համամասնական ընտրակարգի վերաբերյալ լսումներ կազմակերպելու նախաձեռնությանը: Չի բացառվում, որ Սերժ Աարգսյանի հանդիպման առիթն առաջին հերթին դա լինի: