ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿՈՎԱԼԸ ՀԵՌԱՑԱՎ

Կոտայքի մարզը 13 տարի ղեկավարող Կովալենկո Շահգալդյանը վաղը հրաժեշտ կտա պաշտոնին: Նրա փոխարեն Կոտայքի մարզպետ կնշանակվի բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը: Իսկ Արամայիս Գրիգորյանի` բնապահպանության նախարար նշանակվելուց հետո թափուր մնացած Արարատի մարզպետի պաշտոնը կզբաղեցնի Ջրային պետական կոմիտեի պետի տեղակալ Ռուբիկ Աբրահամյանը:

ԿՀՐԱԺԱՐՎԻ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը համոզված է, որ շրջանառության հարկը հանվելու է: «Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ իր համար կարեւորը քաղաքացին ա, ավելի լավ ա քսան միլիարդը բյուջե չբերեմ, բայց պետք է փաստաթուղթ տեսնեմ: Սա նշանակում է, որ խոշորին պետք է բերել հարկային դաշտ: Իսկ երբ մանրին հարկից զրկում ես, ապա այլեւս ստվեր չի մտնում»,- ասել է ՀՀԿ-ական պատգամավորը: Ի պատասխան հարցին` արդյոք սա չի՞ նշանակում, որ Հովիկ Աբրահամյանն այս օրենքով հարվածում է իր խնամիների եւ բարեկամների գրպաններին՝ Վարդան Այվազյանն ասել է. «Եթե այս օրենքը չընդունեն, ուրեմն դուք ճիշտ եք, իսկ եթե այդպես եղավ, ես կհրաժարվեմ իմ պաշտոնից»:

ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ

Հայաստանցիների 45 տոկոսը բոլորովին չի վստահում ՀՀ նախագահին: Այսպիսի արդյունք է ստացվել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պատվերով Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների (ՀՌԿԿ) իրականացրած հարցման ընթացքում: Հարցվածների 13%-ն էլ չի վստահում նախագահին «որոշ չափով»: Սերժ Սարգսյանին լիովին վստահում է հարցվածների միայն 6%-ը, իսկ «որոշ չափով»՝ 20%-ը:
Պետական ինստիտուտներից ամենաանվստահելին Ազգային ժողովն է` հարցվածների 47%-ի անվստահությամբ: Աժ -ին լիովին վստահում է միայն 2%-ը:
ԱԺ-ին այս ցուցանիշով հետեւում է կառավարությունը՝ անվստահության 63%-ով: Սահմանադրական դատարանին չի վստահում 48%-ը, վստահում է 26%-ը: Դատական համակարգին չի վստահում 49%-ը, վստահում է 28%-ը: Հարկային ծառայությանը չի վստահում հարցվածների 46%-ը, վստահում է 24%-ը: Մաքսային ծառայությանը չի վստահում հարցվածների 46%-ը, վստահում է 16%-ը:

ԼԱ՞Վ, ԹԵ՞ ՎԱՏ ՔԱՅԼ

Անդրադառնալով Պետեկամուտների կոմիտեն Ֆինանսների նախարարության կազմում ներառելու արդյունավետությանը` նորանշանակ ֆիննախարար Գագիկ Խաչատրյանը երեկ նշել է, որ աշխարհի 35 երկրներում հարկային ու մաքսային մարմինները ֆինանսների նախարարության կազմում են: «Դուք խոսեք բիզնեսի հետ, կհասկանաք՝ մենք լա՞վ քայլ ենք անում, թե՞ վատ, անձի հե՞տ է կապված, թե՞ գործարար միջավայրին օգնելու հետ: Եկեք 10 աշխատանքային օր անցկացրեք հարկային, մաքսային մարմիններում, Ֆինանսների նախարարությունում եւ ինքներդ զգացեք»:




Լրահոս