Նախկին նախարարը դեռ գործազուրկ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը շատ  դրական քայլ է համարում ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության միավորումը: «Ժամանակը հասունացել է այս պահին, և քայլն իրականացվել է»:

Դավիթ Սարգսյանը որպես մասնագետ շատ դրական գնահատեց նոր նախարար Գագիկ Խաչատրյանին և վստահեցրեց, որ նրան շատ դրական է վերաբերվում, և շատ ճիշտ էր նրա նշանակումը:

«Վերջին մեկ ամսվա ընթացքում բոլոր քայլերն իրականացվել են շատ ճիշտ, տեղին և ժամանակին»,- հայտարարեց նա:

Այն դիտարկմանը, թե Գագիկ Խաչատրյանը բիզնեսմեն է, Դ. Սարգսյանը պատասխանեց, որ որևէ փաստող  ապացույց չկա: Նա նաև նշեց, որ  իրենք էլ են ջանքեր գործադրել ստվերի վերացման համար, բայց հարցը մեկ գիշերում հնարավոր չէ լուծել:

Նախկին նախարարի խոսքով` նա  իր կամքով է հրաժարական ներկայացրել, այս պահին դեռ գործազուրկ է, բայց շուտով անցնելու է նոր աշխատանքի: Նոր աշխատանքի բնույթը նա չմանրամասնեց: Խոսելով իր կուսակցական պատկանելիության մասին`Սարգսյանը նշեց, թե եղել, կա և մնալու է Հանրապետական կուսակցության անդամ:




Լրահոս