Ռուսաստանը դատապարտում է ԱՊԼ -ի որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտգործնախարարը քննադատել է Սիրիայում բռնությունների սրման պատճառով այստեղ Արաբական լիգայի առաքելությունը դադարեցնելու մասին այս կազմակերպության որոշումը։ Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ինքը կնախընտրեր, որպեսզի նման դեպքերում ոչ թե դադարեցվեին առաքելությունները, այլ ընդհակառակը՝ զարկ տրվեին նրանց ջանքերին։ Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Նաբիլ Էլարաբին նախորդ օրը հայտարարել էր, թե իր կազմակերպությունը նման որոշման է հանգել արաբական երկրների արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքում։ Որոշումը կայացվել է, երբ մայրաքաղաք Դամասկոսում եւ մի շարք այլ քաղաքներում կառավարական ուժերի կողմից իրականացվել են հարձակումներ ընդդեմ ցուցարարների։ Ընդդիմության տրամադրած տեսագրություններում պարզ երեւում է, թե ինչպես են բանակային ուժերը հրետանային կրակ արձակում 6 քաղաքներում։ Սիրիայի ներքին գործերի նախարար Մուհամեդ ալ-Շաարը խոստացել է, որ գրոհներն ընդդեմ ընդդիմության կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը չի մաքրվել ավազակներից։ Արաբական լիգայի դիտորդական առաքելության հետագա գործունեության մասին որոշում է կայացվելու այս շաբաթավերջին անցկացվելիք հանդիպման ժամանակ։




Լրահոս