
Առնվազն 10 մարդ է մահացել և 18-ը վնասվածքներ ստացել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով,- հայտնում է Associated Press -ը: Ցածր տեսանելիության պատճառը մառախուղին խառնված անտառային հրդեհի ծուխն էր: Վթարը տեղի է ունեցել ճանապարհի երկու ուղղությունների վրա:Վթարի է ենթարկվել առնվազն 12 մեքենա եւ վեց բեռնատար:Վթարված մեքենաների մեջ կա նաեւ միկրոավտոբուս: Մահացածներից չորսը գտնվել են մեկ մեքենայի մեջ: Ականատեսների վկայությամբ, մեքենաները իրար մեջ են բախվել մեկը մյուսի հետեւից, որոշ մեքենաներում էլ դրանցի հետո հրդեհ է բռնկվել: Մայրուղին դեռ փակ է: Այրված մեքենաներն արդեն հեռացվել են, սակայն ոստիկանները չեն կարող ասել` երբ է երթևեկությունը վերականգնվելու: