
Մայիսի 24-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի եւ Արցախի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Կարեն Միրզոյանի հանդիպումը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե զրուցակիցները մտքեր փոխանակեցին արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի վերաբերյալ:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկու ԱԳՆ-ների միջեւ համագործակցությանն առնչվող հարցերի: