
Հունվարի 29-ին, ժամը 00:15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Աբովյան քաղաքի 3 բնակիչ:Ըստ ոստիկանության ամփոփ տեղակագրի` պարզվել է, որ նրանք թունավորվել են ջեռուցման կաթսայից արտահոսած շմոլ գազի հետևանքով:Հանգամանքները պարզվում են: Կատարվում է քննություն: