Լոնդոնի թանգարանը պատրաստվում է ամենահայտնի լոնդոնցու՝ Շերլոկ Հոլմսի ցուցահանդեսի անցկացմանը: Թանգարանի աշխատակիցները ներկայումս ցուցանմուշներ են հավաքում «մեծ լոնդոնցու մասին, ով երբեք չի ապրել և երբեք չի մեռնի»:
Ցուցահանդեսում կներկայացվեն «Հոլմսի» գլխարկը, ատրճանակը, ծխամորճը, ներարկիչը և նրա երկրպագուներին հայտնի այլ առարկաներ: Կլինեն նաև այլ հետաքրքիր ցուցանմուշներ, մասնավորապոս՝ Էդգար Ալան Պոյի ամենավաղ պատմվածքներից մեկի ձեռագիրը, որի երկրպագուն է եղել Հոլմսի գրական «հայր» Կոնան Դոյլը:
Կցուցադրվի նաև 1903թ. Շերլոկ Հոլմսի մասին գրված «Դատարկ տուն» պատմվածքի ձեռագիրը:
Շերլոկ Հոլմսի մասին ցուցահանդեսը Լոնդոնում կանցկացվի այս տարվա հոկտեմբերի 17-ից մինչև 2015թ. ապրիլի 12-ը. տեղեկացնում է rosbalt.ru-ն: