
Քիչ առաջ սկսվել է Հանրապետական կուսակցության խորհրդի նիստը, որին մասնակցում են խորհրդի անդամները, ինչպես նաև՝ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Այնտեղ է նաև նախագահ, ՀՀԿ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը:
Թեև նիստը սկսել էր ժամը 18.00-ին, սակայն խորհրդի անդամները 40 րոպե առաջ էին արդեն գտնվում Կառավարության ընդունելությունների տանը:
Խորհրդի նիստին մասնակցում է նաև Շուշան Պետրոսյանը: Վերջինիցս armlur.am-ը հետաքրքրվեց, թե ինչ հարցեր են քննարկվելու, սակայն նա տեղյակ չէր: