Մեքենա վարելիս նախընտրելի է դասական երաժշտություն լսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գիտնականները եկել են այն եզրակացության, որ յուրաքանչյուր երաժշտություն չէ, որ օգտակար է լսել մեքենա վարելու և ինտելեկտուալ այլ խնդիրներ իրականացնելու ընթացքում:

Այսպես օրինակ, երաժշտությունը, որը ներազդում է ուղեղի ձախ կիսագնդի վրա, խանգարում է մեքենա վարելուն: Իսկ աջ կիսագունդը գրգռող երաժշտությունը նպաստում է ուշադրության կենտրոնացման մակարդակի բարձրացմանը:

Կենտրոնացվածության բարձրացման համար ամենաօգտակարը համարվել է դասական երաժշտությունը, ինչպես նաև՝ մեդիտացիայի համար ծառայող մեղեդիները: Դրանց ազդեցության տակ ուղեղը թուլանում է, ինչը նպազստում է որոշակի առարկայի վրա ուշադրության սևեռմանը. տեղեկացնում է rosbalt.ru-ն:




Լրահոս