
Մայիսի 24-ին, ժամը 17.04-ին ահազանգ է սըտացվել, որ Երևանի «Փեթակ» առևտրի կենտրոնի մոտակայքում այրվում էգ իպսաստվարաթղթով բեռնված ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻ արձագանքման խումբը և երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.17-ին, մարվել` 17.32-ին: «ՄԱԶ» մակնիշի 68 ԼՍ 030 պետհամարանիշով ավտոմեքենայի թափքում այրվել է շինանյութ` գիպսաստվարաթուղթ, կախովի առաստաղ, ապակեբամբակ: