Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն հայտարարել է, որ Վրաստանին անհրաժեշտ է նոր ղեկավար՝ Ռուսաստանի հետ պարտադիր երկխոսության վերականգնման համար եւ ըստ նրա դրան հասնելու համար պետք է աջակցել ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիին, որի հաղթանակը հնարավորություն կընձեռի կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ բարելավել Արեւմուտքի հետ հարաբերությունները: ԸստՇեւարդնաձեի.”Ներկայումս մենք գտնվում ենք փակուղում, եւ փոփոխությունները պարտադիր են՝ թեկուզև նրա համար, որ մենք ունենանք նոր ղեկավար, որի հետ կերկխոսի Ռուսաստանը: Այդ երկխոսությունը կորսված տարածքների վերադարձման գլխավոր գործոնն է”:Հիշեցնենք, որ օրեր առաջ Պուտինն ու Մեդվեդեւը հայտարարեցին, որ Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ երկխոսությանը:
Է. Շեվարդնաձ. Վրաստանին նոր նախագահ է անհրաժեշտ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ