
Մեծ Բրիտանիայում բնակվող 8-ամյա Զո Թոմսոնը կիթառ նվագելու արտասովոր կարողություններով զարմացրել է միլիոնավոր մարդկանց,- տեղեկացնում է The Telegraph-ը:Համացանցում հայտնված տեսանյութում Թոմսոնը վարպետությամբ կատարում է ֆինլանդական ռոք խմբի` Stratovarius-ի Stratosphere աշխատանքը:Տեսանյութը երկու օրվա ընթացքում դիտվել է ավելի քան կես միլիոն անգամ: Երեխայի մոր հավաստմամբ` աղջնակը սկսել է էլեկտրակիթառ նվագել այն պահից, երբ կարողացել է բռնել գործիքը: Իսկ աշխարհահռչակ Metallica խմբի անդամներն այնքան են հավանել նրա կատարումը, որ նույնիսկ տեսանյութը տեղադրել են իրենց պաշտոնական կայքում: