Դոնեցկի «Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն կարող է կարիերան շարունակել Մոսկվայի «Սպարտակում»:
Sport.ru-ի տվյալների համաձայն՝ «Շախտյորի» սեփականատեր Ռինատ Ախմետովը ռումինացի մասնագետին թույլատրել է բանակցել ռուսական ակումբի հետ:
Մայիսի 24-ին Լուչեսկուն կմեկնի Վիեննա, որտեղ կբանակցի «Սպարտակի» ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ Վալերի Կարպինի հեռացումից հետո «Սպարտակը» գլխավորում է Դմիտրի Գունկոն, ով կարող է մնալ այդ պաշտոնում: