
Ֆրանսիական ՊՍԺ-ն՝ Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսի տեղափոխության հարցում վերջնական համաձայնության է եկել: Այդ մասին արդեն պաշտոնական հայտարարություն է եղել:
ՊՍԺ-ն ֆուտբոլիստի հետ հստակեցրել է նաև անձնական պայմանագրի բոլոր հարցերը: Լուիսի տեղափոխության գործարքը կիրականացվի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացու տրանսֆերը կազմելու է 50 միլիոն ֆունտ ստերլինգ: