
Հունվարի 27-ին, ժամը 03:05-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկի մարտական դիրքում ստացած հրազենային մարմնական վնասվածքից տեղում մահացել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Փայլակ Շահնազարյանը: Այս մասին armlur.am -ին փոխանցեցին ՀՀՊն -իցՓաստի կապակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով (սպանություն) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:Սպանություն կատարելու կասկածանքով շաբաթ օրը ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը: Փայլակ Շահնազարյանը Հայաստանի Տավուշի մարզից էր։