
Պերուում տեղի ունեցած 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել առնվազն 17 մարդ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը, վիրավորները տեղափոխվել են Իկա քաղաքի հիվանդանոց: Քաղաքի բնակելի տներին և հասարակական շենքերին զգալի վնաս է հասցվել:ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իկա քաղաքից հարավ-արևելք, օջախը՝ 39.2 կմ խորության վրա: Իկայի իշխանությունների ներկայացուցիչ Ալոնսո Նավարո Կաբանիլյասը լրագրողներին հայտնել է, որ առայժմ քաղաքի էլեկտրամատակարարումը վերականգնված չէ: Քաղաքի բնակիչների մեծ մասը լքել են տները՝ վախենալով նոր ստորգետնյա ցնցումներից: