2060 թվականին Ճապոնիայի բնակչությունը կրճատվելու է 30 տոկոսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայի բնակչության թիվը 2060 թվականին կրճատվելու է 30 տոկոսով,- հայտնում է Reuters գործակալությունը` վկայակոչելով պետական տվյալները: Համաձայն կանխատեսումների` 2060 թվականին Ճապոնիայում բնակվելու է մոտ 90 միլիոն մարդ, ընդ որում՝ մեծամասնությունը տարեցներ, ինչը կարող է խորացնել արդեն իսկ ծանր վիճակում գտնվող երկրի տնտեսության վատ վիճակը: 2010 թվականին բնակչությունը թիվը կազմել էր 128,06 միլիոն մարդ: Սպասվում է, որ երկրում շարունակվելու է բնակչության ծերացումը` ցածր ծնելիության և ճապոնացիների երկարակեցության պատճառով. 2060 թվականին պատանիների (մինչև 14 տարեկանների) թիվը հասնելու է 7,91 միլիոնի այն դեպքում, երբ կանանց կյանքի միջին տարիքը կազմելու է 90, իսկ տղամարդկանցը` 84 տարեկան:Նշենք, որ Ճապոնիան աշխարհի ամենազարգացած երկրների շրջանում կուտակել է ամենամեծ պետական պարտքը, որի ծավալը երկրի ՀՆԱ-ն գերազանցում է երկու անգամ: 




Լրահոս