Երեվանի ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի ճակատային հատվածները կմաքրվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքնային հերթական խորհրդակցության ժամանակ համապատասխան կառույցներին հանձնարարել է ուսումնասիրել դպրոց չհաճախող դպրոցահասակ երեխաների թվի և չհաճախելու պատճառները և հնարավորին աջակցել այդ ընտանիքներին` երեխաների դպրոց հաճախելու հարցը լուծելու ուղղությամբ։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության ևհասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am -ին տեղեկացնում են, որ հարցի հետ կապված հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ կատարվել են ուսումնասիրություններ և այժմ հետևողական աշխատանք է տարվում հաշվառված երեխաներին դպրոցներ ընդունելու նպատակով:Հանրակրթական դպրոցների ճաշարաններին մատակարարվող սննդի որակի ապահովման հետ կապված զեկուցվել է, որ 106 դպրոցներում արդեն կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ: Գործընթացը շարունակվում է: Արձանագրված թերությունները վերացնելու և աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար քաղաքապետը հանձնարարել է վարչական շրջանների ստորաբաժանումների, մատակարար կազմակերպությունների և դպրոցների տնօրենների հետ համատեղ քննարկում կազմակերպել, հստակեցնել սննդակարգի թույլատրելի տեսականու ցանկը և շարունակել իրականացվող ամենօրյա հսկողությունը:Առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ շուկաների և ստորգետնյա անցումների սանիտարական պատշաճ վիճակի ապահովման նպատակով Շենգավիթ վարչական շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ընդհանուր առմամբ վիճակը գնահատվել է բավարար: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել ուսումնասիրությունները և միաժամանակ վերացնել արձանագրված թերությունները: Խանջյան փողոցից դեպի Վարդանանց փողոց գնացող գետնանցումի հետ կապված զեկուցվել է, որ վարձակալող ընկերության կողմից տարածքը մաքրվել է և ապահովվել արտաքին լուսավորությամբ:Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ ՉԺՀ-ից ներկրված 249 ավտոբուսներն արդեն Երևանում են. գրանցման ու հաշվառման փաստաթղթային ձեւակերպումներից հետո պատրաստ կլինեն շահագործման՝ հատկացված երթուղագծերում: Զեկուցվել է նաև, որ շարունակվում է մերձքաղաքային եւ հասարակական տրանսպորտի մոնիտորինգը: Քաղաքապետը հանձնարարել է գույքագրել կանգառագոտիները, անհրաժեշտության դեպքում կատարել վերանորոգման աշխատանքեր`մաշված ռետինե բարձակները փոխարինել նորերով: Տ. Մարգարյանը հանձնարարել է նաև պատրաստել և ներկայացնել մայրաքաղաքում ստորգետնյա տրասպորտային և թունելների անցումների վերանորգման անհրաժեշտություն ունեցող նախագծանախահաշվային առաջարկ:Անդրադառնալով վարչական շրջաններում անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի օբյեկտների սեփականտերերի կողմից պարտադիր բարեկարգման կարգի մասին Երևանի ավագանու որոշման պահանջների կատարմանը` զեկուցվել է, որ տնտեսվարողների հետ կնքվել է ավելի քան 3600 պայմանագիր: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել գործընթացն ու գարնանն այդ կառույցներին ընդգրկել բարեկարգման և կանաչապատման աշխատանքներում: ,Յուրաքանչյուր սեփականատեր պետք է հասկանա, որ քաղաքի մաքրությունն ու զարգացումը սկսում է հենց իր հարակից տարածքից: Մենք պետք է համապատասխան քայլեր ձեռնարկենք, որպեսզի սահմանված ժամանակցույցով ավարտենք պայմանագրերի կնքման գործընթացն ու սկսենք բարեկարգման աշխատանքներըե,- նշել է քաղաքապետը:Զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի կողմից 2011թ. հայտարարված մրցույթներում շահած, սակայն աշխատանքները չկատարած կամ թերի և անորակ կատարած կազմակերպությունների անվանացանկում տարբեր պատվիրատուների գնահատմամբ ընդգրկվել է 18 կազմակերպություն:Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ վարչական շրջաններում գտնվող և ճարտարապետական արժեք ներկայացնող շենքերի, դրանց ճակատային հատվածների մաքրման ու ներկման աշխատանքների իրականացման նպատակով գույքագրված է թվով 250 շենք: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է կենտրոնական ու երկրորդական փողոցներում գտնվող նմանատիպ շենքերի ամբողջական ցանկը վերջնական տեսքի բերել և ներառել 2012թ. աշխատանքներում:Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ներկայացնել ծրագիր` ՀՀ մարզերի հետ համագործակցության վերաբերյալ:




Լրահոս