ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԻՍՈՒՄ ԵՆ

ՀՀ կառավարությունում ակտիվ քննարկումներ են ընթանում Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը երկու մասի բաժանելու մասին: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ հայրենի կառավարությունը մտադիր է այս նախարարությունում կառուցվածքային փոփոխություններ ձեռնարկել, այսինքն՝ այն բաժանել երկու մասի: Արդյունքում նախատեսվում է ստեղծել կամ էներգետիկայի նախարարություն եւ բնական պաշարների տեսչություն, կամ էլ՝ հակառակը: Խնդրի առնչությամբ Կառավարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Սուսաննա Տոնոյանը լսելով հարցը, պատասխանեց. «Նման բան չկա: Եթե լինի այդ մասին բոլորին տեղյակ կպահենք»:

ԱՐԱԳԱՉԱՓԵՐԻ ՀՈՒՅՍԻՆ

Կառավարությունն իր երեկվա նիստում բացասական եզրակացություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծին, ըստ որի՝ առաջարկվում է վճարել նաեւ Հայաստանում չբնակվող կենսաթոշակառուի կենսաթոշակը: Կառավարությունն իր մերժումը մեկնաբանել է այն հիմնավորմամբ, որ նախագծի ընդունման դեպքում կենսաթոշակների վճարման ծախսն էապես կավելանա եւ առաջիկա 2-3 տարում կհասնի շուրջ 25 մլրդ դրամի, այնինչ՝ նման ֆինանսական միջոցները նախատեսված չեն 2014թ. պետբյուջեով: Կառավարության այս հիմնավորումը կարելի է համարել ինքնախոստովանություն. նրանք բացահայտ ընդունում են, որ բյուջեն դատարկ է, եւ ստիպված են ամեն կերպ գումար խնայել: Ի դեպ, այս մասին է վկայում նաեւ պաշտոնական վիճակագրությունը. այս տարվա առաջին եռամսյակում ակցիզային հարկի, շահութահարկի ու մաքսատուրքերի հավաքագրումը նախորդ տարվա համեմատ էականորեն կրճատվել է: Իսկ բյուջե գումար է մտնում միայն տեսախցիկների ու արագաչափերի տուգանքներից, ինչպես նաեւ՝ շրջանառության հարկից:

ՉԾԱՌԱՅԱԾ ՄԵԴԱԼԱԿԻՐԸ

Երկրապահի օրվա առթիվ ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը ԵԿՄ հոբելյանական մեդալով պարգեւատրել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովին:Հիշեցնենք, որ Շարմազանովը չի ծառայել Հայոց բանակում` առողջական խնդիրների պատճառով:

ՏԽՄԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՆԱՄԻԿԱ

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից կառավարության քննարկմանը ներկայացված ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը երեկ կառավարությունը մերժել է` զավեշտալի հիմնավորմամբ: Պատգամավորն առաջարկում էր կրճատել երթեւեկության կանոնների նվազ վտանգավոր խախտումների դիմաց կիրառվող տուգանքների չափը: Եվ ահա կառավարությունը հայտարարել է, որ մանր տուգանքների դրույքաչափերի իջեցումը կնվազեցնի պատահարների թիվը:




Լրահոս