
Վենեսուելական այն բանկերը, որոնք հրաժարվում են ֆինանսավորել երկրի կառավարության աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական նախագծերը, կարող են ազգայնացվել: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը,- հաղորդում է BBC-ն: Վենեսուելայի մի շարք խոշոր բանկեր ի վիճակի չեն կատարել այդ օրենքը, որը ֆինանսական կազմակերպություններից պահանջում է աջակցել երկրի զարգացմանն ուղղված ծրագրերին: Օրենքի համաձայն՝ բանկի վարկավորման ընդհանուր ծավալի առնվազն 10 տոկոսը պետք է ուղղվի նման նախագծերի ֆինանսավորմանը:”Եթե դուք չեք կարող դա անել, ապա տվեք ինձ բանկերը”,- ասել է Չավեսը: