Ղրիմի ուկրաինացիները ընտրելու համար պետք է գնան Ուկրաինա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Այսօր Ուկրաինայում արտահերթ նախագահական ընտրություններ են: Առավոտյան բացվել են 33 600 ընտրական տեղամասեր, այդ թվում 114-ը՝ արտասահմանյան 75 երկրներում:

Վեց տեղամաս գտնվում է Ռուսաստանում, սակայն դրանցից ոչ մեկը Ղրինում չեն: Ուկրաինայի ԿԸՀ-ի տվյալներով`ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 36,5 մլն մարդ: Ղրիմում բնակվող Ուկրաինայի քաղաքացիները ստիպված են եղել նախ մեկնել Ուկրաինա, որպեսզի տեղեկանան` որ ընտրատեղամասում են քվեարկելու:

Թերակղզու 1,5 ընտրողներից այս քայլի են դիմել 6 հազար ընտրող, տեղեկացնում է «Корреспондент»-ը: Դոնեցկի և Լուգանսկի մարզերում նախնական տվյալներով բացվել է տեղամասերի մեկ երրորդը: Երկու մարզերում ընտրողների թիվը կազմում է 4,5 մլն, որից լավագույն դեպքում կքվեարկի կես միլիոնը:




Լրահոս