ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան» հանրախանութի սեփականատիրոջ փոփոխությունը վերածվել է լայնամասշտաբ ծեծկռտուքի: Երեկ հանրախանութ են գնացել «Ամերիաբանկ»-ի աշխատակիցները, կապարակնքել դռները, այնուհետեւ հանրախանութի աշխատակիցներին հորդորել` պայմանագիր ստորագրել բանկի հետ: Ստորագրելուց հետո աշխատակիցները վերադարձել են հանրախանութ եւ տեսել, որ այն շրջապատված է ոստիկաններով: Վերջիններս անգամ հանրախանութի իրավաբանին են արգելել ներս մտնել, ինչի հետեւանքով կռիվ է սկսվել: Արդյունքում կոտրվել են «Նոկիա» խանութի ապակիները, իսկ ներկաներից մի քանիսն էլ տեղափոխվել են ոստիկանություն: Նշենք, որ «Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ-ի սեփականատիրոջ որդի Հայրապետ Հայրապետյանն արդեն վերադարձել է Հայաստան եւ փորձում է ինչ-որ կերպ հարթել իրավիճակը: Հիշեցնենք, որ Հայրապետյանը 2007-ի խորհրդարանական ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության աջակցությամբ առաջադրվել էր որպես պատգամավոր, սակայն չընտրվեց:




Լրահոս