Դոնեցկում հարյուրավոր մարդիկ դուրս են եկել հանրահավաքի, որն ուղղված է ընդդեմ Ուկրաինայում անցկացվող արտահերթ նախագահական ընտրությունների: Լենինի հրապարակը, ուր անցկացվում է հանրահավաքը, շրջապատված է զինված մարդկանցով: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, բողոքի ակցիային մասնակցում են ռուսամետ ծայրահեղականներ և ինքնակոչ Դենեցկի ժողավրդական հանրապետության կողմնակիցներ: Նրանցից ոմանք զինված են, տեղեկացնում է BBC-ին:
Մարզային իշխանությունների տեղեկություններով, 2430 ընտրատեղամասերից տարածաշրջանում բաց են միայն 426-ը: Ընդ որում, հենց Դոնեցկում ոչ մի տեղամաս չի գործում: