«Ժառանգություն» կուսակցությունը դեռեւս չի հստակեցրել ԱԺ առաջիկա ընտրություններին իր մասնակցության ձեւաչափը: Կուսակցությունում քննարկվում է մասնակցության երկու ձեւ` դաշինքով եւ առանձին: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ իրենց վերջնական որոշումը կլինի արտահերթ համագումարի ժամանակ: «Բայց հստակ է, որ քաղաքական գործընթացներում մենք լիարժեք ներգրավվածություն ենք ունենալու: Իսկ թե ինչպես, պարզ կլինի համագումարի ժամանակ: Ամեն օր քննարկվում են այդ հարցերը, կուսակցությունը չի կարող չանդրադառնալ ներքաղաքական իրադարձություններին»,-ասաց նա:
ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ