Գոհ կլինենք, երբ մեր պահանջները կբավարարվեն. ավտոերթն ավարտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դուրս մեր գրպանից»  նախաձեռնության կազմակերպած  բողոքի ակցիան րոպեներ առաջ ավարտվեց: Այդ մասին armlur.am-ին հայտնեց երթի մասնակից, դիրիժոր Վարդան Հակոբյանը: Նրա խոսքով`  բողոքի ակցիան անցել է  հիմնականում առանց խոչընդոտների` չհաշված իրավապահների այն հայտարարությունը, թե բողոքի ակցիան չի լինելու: «Արդյունքները  ընդհանուր առմամբ լավ են»,- ասաց պրն Հակոբյանը` հավելելով, որ   նախաձեռնությունը  միայն այս մեկ բողոքի ակցիայով չի բավարարվելու: «Գոհ կլինենք այն ժամանակ, երբ մեր պահանջները բավարարվեն: Բողոքի ակցիաները շարունակական են լինելու»,- եզրափակեց  Վարդան Հակոբյանը:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 14:00-ին նախաձեռնությունը կազմակերպել էր ավտոերթ, որով պահանջում է  վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները,  մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում, դադարեցնել բոլոր տեսակի տուգանքները մինչև նոր կանոնակարգի հաստատվելը: 

Սոնա  Դավթյան




Լրահոս