Այսօրվանից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում տեղի կունենան «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումներ:
Այսօր տեղի ունեցող քննարկմանը հրավիրվել է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը:
Համատեղ նիստերում քննարկումներից հետո արդեն հունիսի 6-ին տեղի կունենա «Հայաստանի Հանրապետության 2013թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումների ամփոփումը, իսկ հունիսի 9-ին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի առաջարկությամբ հաշվետվության նախագիծը կընգրկվի հերթական նիստի օրակարգ և քննարկումները կշարունակվել քառօրյայի ընթացքում: