ՄԻԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ Սերժ Սարգսյանը մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ համապատասխան հրամանագիրը մոտ օրերս ստորագրելուց հետո հանդես կգա հայտարարությամբ: Ըստ նախնական տեղեկությունների` Սերժ Սարգսյանը կասի, որ պետք է քաղաքական կուսակցությունները հնարավորինս քաղաքական դեմքերի ներառեն իրենց համամասնական ընտրացուցակներում: Այսպիսով` Հայաստանի հանրապետական կուսակցության ղեկավարը կբացի խաղաքարտերը` ակնարկելով, որ բոլոր այն կուսակցությունները, որոնք հագեցած կլինեն քաղաքական կերպարներով, ավելի մեծ հնարավորություն ունեն` խորհրդարանում հայտնվելու անհրաժեշտ ձայների շեմը հաղթահարելու համար: Եւ պատահական չէ, որ արդեն տեղեկություններ կան այն մասին, որ ՀՀԿ-ի ընտրացուցակում կլինեն, օրինակ, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանը, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանը եւ այլոք:




Լրահոս