
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն բան անում է արևելյան շրջաններում ընտրությունների խափանման համար, տեղեկացնում ru.tsn.ua-ն: «Ռուսաստանի Դաշնության ղեկավարությունն ամեն բան անում է, որպեսզի խափանի ընտրություններն Ուկրաինայում, մասնավորապես՝ նրա արևելյան հատվածներում: Սակայն չնայած սպառնալիքներին, արդեն գործում են հազարավոր ընտրատեղամասեր», – հայտարարել է Տուրչինովը: Նրա խոսքով, ընտրությունները խոչընդոտելու փորձերը չեն ազդի ժողովրդի կամարտահայտության վրա, և քաղաքացիները կընտրեն նախագահի այն թեկնածուին, որին իրենք վստահում են: