Ղրիմը լիարժեք կվերադառնա Ուկրաինայի իրավասության տակ մինչև հաջորդ նախագահական ընտրություններ: Այս մասին ասվում է Ուկրաինայի գլխավոր դատախազի մամլո ծառայության՝ Ղրիմի բնակիչներին ուղղված հայտարարությունում: Գլխավոր դատախազությունը սպառնալիքներից և բռնությունից իրավական պաշտպանություն է երաշխավորում իրենց հասարակյական պարտքը կատարող անձանց և քաղաքացիների համար և առաջարկում է աջակցության համար դիմել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին կամ դատարան:
Գլխավոր դատախազությունը համոզված է, որ «Ղրիմի ոչ անտարբեր քաղաքացիների ձայները կարևոր ներդրում կլինեն Ուկրաինայի քաղաքական և տնտեսական կայունացման հարցում»: «Կասկած չկա…, որ Ղրիմը լիարժեք կանցնի ուկրաինական իրավասության տակ նոր նախագահական ընտրությունների ժամկետի ավարտից առաջ, և այդ հարցում որոշիչ կլինեն տեղի ընտրողների ձայները», – մեջբերելով դատախազության հայտարարությունը, տեղեկացնում է news.online.ua-ն: