
Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին կիրակի դիմել է Ուկրաինայի իշխանություններին`խնդրելով պարզել Սլավյանսկում իտալացի ֆոտոլրագրող Էնդի Ռոկելլիի զոհվելու հանգամանքները: Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը, մայիսի 24-ին կառավարական զորքերի կողմից Սլավյանսկի ականանետային գնդակոծման ժամանակ զոհվել էին իտալացի լրագրող Էնդի Ռոկելլին ու նրա թարգմանիչ Անդրեյ Միրոնովը: Երեսնամյա Ռոկելիին հարուստ լրագրողական կենսագրություն ունի: Նա մասնագիտացել էր «թեժ կետերի» լրագրությունում և բազմաթիվ ֆոտոռեպորտաժներ արել է Ալժիրում, Աֆղանստանում և Լիբիայում: «Խնդրում ենք կարճ ժամկետում պարզել այն հարձակման հանգամանքները, որի պատճառով զոհվել է Իտալիայի քաղաքացին», – ասվում է արտգործնախարարի ղեկավարի նամակում, ով մտադիր է անձամբ հանդիպել իր ուկրաինացի գործընկեր Անդրեյ Դեշիցայի հետ: