«Կառաջադրվեմ, եթե ժողովուրդը դա ուզի»:
Նույնիսկ բոլոր ընտրություններում այս կամ այն ընտրատարածքն օկուպացրած ու տվյալ ընտրատարածքում մենաշնորհ հաստատած օլիգարխներին է սկսել հետաքրքրել ժողովրդի կարծիքը: Դա, իհարկե, լավ է: Բայց վատ է, որ ժողովրդի մասին հայրենի օլիգարխ-օրենսդիրները հիշում են միայն ընտրությունից ընտրություն: Այ հենց սա է խնդիրը, որ մարդիկ հոգնել ու զզվել են ընտրելուց: Հատկապես այն դեպքում, երբ ընտրության հնարավորությունն իսպառ բացակայում է: Կա մեկ թեկնածու. ուզես, չուզես, պիտի ընտրես: Բայց ամեն դեպքում նկատենք, որ Սամվել Ալեքսանյանը կամաց-կամաց բիզնեսից տեղափոխվում է քաղաքականություն` հարցազրույցներ է տալիս: