
«Հանցագործներին կուսակցական սկզբունքով չի կարելի բռնել»:
Ահա՜, եթե այս մտայնությունը սկսի իշխել, ապա մոտ ապագայում բոլոր հանցագործները կաշխատեն Ուրիխանյանի պես վազել ապահով մի կուսակցություն` սեփական արատները փակելու համար: Հիշեցնենք, որ Ուրիխանյանն էլ ժամանակին կրակում էր: Այնպես որ, Գագիկ Ծառուկյանը պետք է սկսի լրջորեն զբաղվել ԲՀԿ ոչ միայն շարքային, այլեւ քաղխորհրդի անդամներով` ճշտելու, թե ով է հանցագործ, եւ ով` օրինավոր քաղաքացի: Դրանից հետո հաստատ անհրաժեշտ կլինի կուսակցական կրիմինալին զգուշորեն հեռացնել քաղաքականությունից, որպեսզի ինտելիգենտի (արտաքնապես) իմիջով Ուրիխանյանը ստիպված չլինի, օրինակ, Բանգլադեշի Համիկին մատուցել որպես քաղբանտարկյալ: