
Կառավարական ուժերի կողմից հսկվող սիրիական Հոմս քաղաքում մեքենա է պայթել: Մահացել է տասը մարդ:
Հաղորդվում է, որ մեքենան պայթել է քաղաքի քրիստոնյաներով ու ալավիտներով բնակեցված թաղամասում:
Ահաբեկիչները, որոնք կռվում են կառավարական զորքերի դեմ, երկու տարի վերահսկողություն էին սահմանել Հոմսում, սակայն վերջերս ստիպված էին հեռանալ նաև Հին Հոմսից: Այդ հաղթանակը ահաբեկիչների նկատմամբ Բաշար ալ Ասսադի համար սիմվոլիկ բնույթ էր կրում: