Մահացել է Լեհաստանի նախկին նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանի վերջին կոմունիստ ղեկավարը` գեներալ Վոյցեխ Յարուզելսկին, մահացել է 90 տարեկան հասակում:

Ըստ ԶԼՄ-երի տեղեկությունների, 2011 թ-ից սկսած նա տառապում էր լիմֆատիկ հանգույցների ուռուցքով: Կյանքի վերջին շաբաթներին նա գտնվում էր Վարշավայի ռազմական հիվանդանոցում: Երկու շաբաթ առաջ նա ինսուլտ էր տարել:

Գեներալ Յարուզելսկին պատմություն մտավ 1981 թվականին, երբ երկրում ռազմական դրություն հայտարարեց: Դրանք տարիներ էին, երբ Լեհաստանում ազդեցություն ուներ երկրի ապագա նախագահ Լեխա Վալենսիայի կուսակցությունը:
Յարուզելսկին կտրականորեն մերժել էր սովետական զորքերի մուտքը իր հայրենիք` լինելով կոմունիստ:

Լեհաստանում շատերն էին Յարուզելսկուն մեղադրում երկրի պատմության մեջ խաղացած իր դերի համար, սակայն, վերջինս, նույնիսկ Սովետական միության փլուզումից հետո նա շարունակում էր իր որոշումը ճիշտ համարել:




Լրահոս