Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ աշխատանքից ազատվել է Երեւան քաղաքի թ. 130 մանկապարտեզի տնօրենը, քանի որ հունվարի 24-ին քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության բաժնի աշխատակիցները կատարած անակնկալ ստուգայցի արդյունքում մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի թ.130 մանկապարտեզում արձանագրվել են սննդի պահպանման եւ պիտանելիության ժամկետների կոպիտ խախտումներ, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն:
ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ