
Ջորջ Քլունին արդեն սկսել է բրիտանացի իրավապաշտպան Ամալ Ալամուդդինի հետ հարսանիքի պատրաստությունները տեսնել: Արդեն հայտնի է, որ հարսանիքը տեղի կունենա այս տարվա սեպտեմբերին:
Քլունին իր հարսանիքում շաֆերի պատասխանատու դերը վստահել է իր ընկերոջը` Մեթ Դեյմոնին, չնայած դերասանի երկրպագուները վստահ էին, որ հարսանիքի շաֆերը կլինի Քլունիի ոչ պակաս մտերիմ ընկեր Բրեդ Փիթը:
Վերջին հարցազրույցի ժամանակ Ջորջն այսպես է մեկնաբանել շաֆերի ընտրության հարցում իր որոշումը. «Այս դերը ես վաղուց եմ տվել Մեթին: Բայց Բրեդը նույնպես ներկա կլինի հարսանիքին, և ես համոզված եմ, որ նա բոլորին կխանգարի իր նկատողություններով»:
Հիշեցնենք, որ հանուն ապագա կնոջ, ԱՄՆ-ի բնակիչ Ջորջ Քլունին Մեծ Բրիտանիա տեղափոխվելու որոշում է կայացրել,քանի որ բրիտանուհի իրավապաշտպանը չի պատրաստվում խաճ քաշել իր հաջող կարիերայի վրա: