ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը 2012-ի հետ կապված մի շարք ակնկալիքներ ունի: Նրա խոսքերով` համակարգը պատրաստվում է լուրջ փոփոխությունների ենթարկվել, որն էլ կմեծացնի քաղաքացիների վստահությունը կառույցի հանդեպ: Նախարարը մասնավորապես ցանկանում է, որ կառույցը ուշադրություն դարձնի ՔԿՀ-ներին: Նրա հավաստմամբ` այս տարի ՔԿՀ-ներում կսկսեն կազմակերպել համակարգչի ուսուցման գործընթաց բանտարկյալների համար, եւ նախատեսվում է, որ Հայաստանի բոլոր քրեակատարողական հիմնարկներն  ապահովեն  համակարգչային սենյակներով: Նախարարությունում մտածել են նաեւ դատապարտյալների առօրյան այլ զբաղմունքներով լցնել. պայմանավորվածություն է ձեռք բերվել գրոսմայստեր Լեւոն Արոնյանի հետ, որպեսզի նա դատապարտյալների միջեւ մրցաշարեր կազմակերպի:




Լրահոս