Վրաստանի արեւելյան հատվածում ընկած Կախեթի շրջանի Վելիսցիխե գյուղում ծնվել է վեց ոտք ունեցող երկսեռ գառնուկ: Տեղացի հովիվ Ալբերտ Աբաջանովը հայտարարել է, որ իր 25-ամյա գործունեության ընթացքում առաջին անգամ է ականատես լինում նման բանի: Նա հավելել է, որ այդ հարցով դիմել է այլ հովիվների, սակայն նրանք նույնպես ականատես չեն եղել նմանատիպ իրադարձության: Ըստ Աբաջանովի` միակ խելամիտ բացատրությունը կարող է լինել այն, որ այդ գառնուկի փոխարեն պետք է ծնվեին երկվորյակ գառնուկներ, սակայն տեղի է ունեցել սաղմերի միահյուսում, եւ արդյունքում ծնվել է այսպիսի գառնուկ:
http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=ujd4xvstHuU
ԵՐԿՍԵՌ ԳԱՌՆՈՒԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ