
Քաթարական «Ալ-Սադ»-ում հանդես եկող Ռաուլ Գոնսալեսը, ով Մադրիդի «Ռեալ»-ի լեգենդար ֆուտբոլիստներից է` խոսել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչում «Ատլետիկո»-ի հանդեպ տարած հաղթանակի (4:1) մասին:
«Ես շատ ուրախ եմ: Մենք հաղթեցինք ևս մեկ եվրոգավաթ: Մեզ համար հեշտ չեղավ, սակայն մենք պատմություն գրեցինք», – նշել է նա:
Ռաուլն իր խոսքում անդրադարձել է նաև ակումբի դարպասապահ Իկեր Կասիլյասին, ով ֆուտբոլի խոսքով` հիանալի մրցաշրջան անցկացրեց:
««Ատլետիկո»-ի գոլի պահին հաջողությունը երես թեքեց Իկերից, բայց «Ռեալ»-ը եզրափակչում էր նրա շնորհիվ. Կասիլյասը ոչ ոքի ապացուցելու բան չունի: Ես շատ ուրախ եմ բոլորի, հատկապես` Իկերի համար, ով գլխավերևում պահեց Չեմպիոնների լիգայի գավաթը»,- ասել է Ռաուլը: