Այսօր` մայիսի 26-ին տեղի են ունեցել մի շարք պատմական իրադարձություններ: Դրանցից առաջինն ու հայերիս համար ամենակարևորը 451 թ.-ի մայիսի 26-ին տեղի ունեցած Ավարայրի ճակատամարտն է: Հայ ժողովուրդն ապստամբել էր պարսիկների դեմ, վերջիններիս հայերին կրոնափոխ անելու պահանջին ի պատասխան։ Չնայած ճակատամարտում զոհվեց ապստամբության առաջնորդ Վարդան Մամիկոնյանը, պարսիկները կրեցին ծանր կորուստներ և հետագայում ստիպված էին հրաժարվել հայերին կրոնափոխ անելու մտադրությունից։ Հայ ժողովորդն այս ճակատամարտում տարավ բարոյական հաղթանակ։ Ինչպես ասել է ճակատամարտի ականատես Եղիշե պատմիչը՝ «Մահ ոչ իմացյալ մահ է, մահ իմացյալ` անմահություն»:
Տակտիկական տեսանկյունից ճակատամարտը ավարտվեց հայկական բանակի օգտին, քանի որ թշնամին երեք անգամ շատ կորուստ կրեց։ Ստրատեգիական տեսանկյունից ևս Հայկական բանակը շահեց այն, քանի որ դրա, ինչպես նաև հետագա պարտիզանական գործողությունների արդյունքում Պարսից թագավորության բանակը հեռացավ Մարզպանական Հայաստանից, կնքվեց Նվարսակի պայմանագիրը և վերականգնվեց 428 թվականին Մարզպանական Հայաստանում տիրող վիճակը։
Երկրորդ կարևոր իրադարձությունը տեղի ունեցավ 1799 թ-ին: Այս օրը ռուս-ավստրիական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ գրավեցին Թուրինը: 1918 թ-ին այսօր ստեղծվեց Վրաստանի առաջին հանրապետությունը: Այս օրը Վրաստանում նշվում է որպես անկախության տոն: